Համացանցում մի տեսագրություն է հայտնվել, որում երևում է, թե ինչպես են երկու ահաբեկչուհիներ հարձակում իրականացնում Ստամբուլում գտնվող ոստիկանության բաժանմունքի վրա: Միջադեպն արձանագրել են անվտանգության տեսախցիկները:
Հարձակվողները մի քանի նռնակ են նետել ոստիկանության շենքի ուղղությամբ, ինպես նաև հրացաններից կրակել շենքի վրա: Դրանից հետո, կանայք փորձել են փախչել դեպքի վայրից:
Հանցագործներին հաջողվել է թաքնվել շենքում, սակայն ուժայինների գրոհի ընթացքում' նրանք չեզոքացվել են:
Ներկայումս միջադեպի հանգամանքները ճշտվում են: Իրավապահները փորձում են պարզել կանանց ինքնությունը: