Այսօր մամուլում բաց նամակի տեսքով հրապարակում էր տեղ գտել։ Նամակում նշվում էր, որ Գագիկ Ծառուկյանի «բարեգործական երթուղու» իրական նպատակը եղել է «Քինգ դե լյուքս» ընկերությունը սնանկացնելն ու այն գնելը: Նամակում նաև ասվում էր, որ երթուղու իրական գնորդը լինելու է ոչ թե Գագիկ Ծառուկյանը, այլ Գագիկ Բեգլարյանը։ Այս առնչությամբ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հանդես է եկել հայտարարությամբ.

 

 

«Առաջ քաշվող տեսակետը կատարյալ հիմարություն է, և իրականությանը չի համապատասխանում: Գագիկ Ծառուկյանն իր բիզնես գործունեության բոլոր ոլորտներում կատարյալ հաջողություն է ունեցել և մշտապես այդ բիզնեսները ստեղծել և կայացրել է զրոյից, նորովի է կառուցել ու զարգացրել, և իրականում «Քինգ դե լյուքս» ընկերությունը բիզնես տեսանկյունից Ծառուկյանի համար ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում: Նա կարող է նույն երթուղիները սպասարկող նոր ընկերություն հիմնել, որը բարձր որակի ծառայություններ կմատուցի ազգաբնակչությանը: Իսկ ինչ վերաբերում է Գագիկ Բեգլարյանի անունը շահարկելուն, ապա կարծում եմ՝ դա ևս երևակայական դաշտից է, քանզի երբևէ նրա կողմից նման ցանկություն չի արտահայտվել և հանրությանը ծանոթ չէ»։