Ավիահարվածով ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներից մեկը՝ Ամր ալ Աբսին, որը ծայրահեղականների կողմից նշանակվել էր Սիրիայի Հալեպի նահանգի նահանգապետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է SITE մոնիթորինգային խումբը: Դիտորդների տվյալներով՝ ալ Աբսին, որը հայտնի է նաև Աբու ալ Աթիր անունով, տարածաշրջանի նահանգապետ է դարձել 2014 թվականի փետրվարին, երբ այլ ապստամբների հետ բախման հետևանքով զոհվեց նրա եղբայրը՝ Ֆիրաս ալ Աբսին:

 

 

Նաև նշվում է ԻՊ-ի մեկ այլ բարձրաստիճան զինյալի՝ Աբդուլնադիր Բադաուիի ոչնչացման մասին:

 

 

Ահաբեկիչները վերջին օրերին պարբերաբար գնդակոծում են Հալեպի բնակելի թաղամասերը: Փետրվարի 27-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո քաղաքի գնդակոծումներն ու հարձակումների թիվը կտրուկ ավելացել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: