Մեծանուն դերասան Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվել է Մոսկվայի կլինիկաներից մեկը՝ սրտամկանի ինֆարկտի կասկածանքով: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ՝ 80-ամյա դերասանը մոսկովյան հիվանդանոցում ինտենսիվ բուժման կուրս է անցել, հայտնում է LifeNews-ը:
Արմեն Բորիսիչի մոտ սրտի իշեմիկ հիվանդություն է: Հիվանդության ֆոնին՝ անկայուն ստենոկարդիա է առաջացել:
Հետազոտման արդյունքներով՝ նա ինտենսիվ թերապիայի կուրս կանցնի: Բժիշկները դերասանի վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: