Արևմուտքում նրան հիշում են որպես հերոսի, ով քանդել է Բեռլինի պատը և վերջ դրել Խորհրդային Միությունում և Արևելյան Եվրոպայում կոմունիստական իշխանության՝ տասնամյակներ տևող բռնապետությանը: Սակայն, Ռուսաստանում, նա այնքան էլ պատվարժան ու սիրված չէ, գրում է Deutsche Welle-ն ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի մասին:
Հասարակական կարծիքի համառուսաստանյան կենտրոնի կողմից վերջերս անցկացված հարցման համաձայն՝ ռուսաստանցիների միայն 12 տոկոսն է գտնում, որ Գորբաչովը երկրի համար արել է հնարավոր ամեն ինչ, իսկ հարցվածների գրեթե մեկ քառորդը համոզված է, որ նա չարամիտ դիտավորությամբ է փլուզել ԽՍՀՄ-ը:
Նույնիսկ չնայած բնակչության լայն աջակցության՝ մեկ այլ հարցման համաձայն՝ ռուսաստանցիների 74 տոկոսը Պուտինին կվերընտրեին 2018-ին, իսկ թե ինչպես կհիշեն նրա մասին, կախված է այդ թվում՝ նրանից, թե արդյոք նա կկարողանա հաղթահարել ներկայիս ճգնաժամը:
Որքան ավելի ուժեղ է արևմտյան երկրների կողմից ճնշումը, որոնք պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի դեմ, այնքան ավելի բարձր է հնչում Կրեմլի հակաարևմտյան հռետորությունը, և ավելի ակտիվ են ընդդիմության ճնշումներն ու խոսքի ազատության սահմանափակումները:
Բավականին հեգնական է, որ հենց դրա դեմ՝ հրապարակայնության և վերակառուցման միջոցով պայքարել է Գորբաչովը: Սակայն, իսկապես հեգնական է, որ Պուտինի ժողովրդականությունը կարող է ընկնել ռուբլու փոխարժեքի հետ միասին, իսկ 25 տարի անց, ռուսները կհիշեն նրա մասին նույն արհամարհանքով, ինչ՝ Գորբաչովի, եզրափակել է պարբերականը: