Ռիգայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը 1/8 եզրափակչում հաղթանակ տոնելուց հետո, քառորդ եզրափակչում պարտվեց Թուրքիան ներկայացնող Սոներ Դեմիրթասին:
Գրանցվեց 1:12 հաշիվը: Եթե թուրք մարզիկը հասնի եզրափակիչ, Գրիգորյանը երրորդ տեղի համար պայքարի հնարավորություն կստանա: