Գյուլչեխրա Բոբոկուլովան, ում մոտ «սուր շիզոֆրենիկ էպիզոդ» է ախտորոշվել՝ հարձակվել է բանտակցի վրա: Այս մասին գրում է "МК"-ն:
Պարբերականը նշում է, որ կանայք խիստ վիճել են, սակայն դրա պատճառը հայտնի չէ:
Ներկայումս, մարդասան-դայակին տեղափոխել են Բուտիրկային կից հոգեբուժարան: Կինն ինքն է համաձայնվել բուժման՝ խոստվանելուց հետո, որ իրեն ձայներ են հետապնդում:
Հիշեցնենք, որ սարսափազդու դեպքը Մոսկվայում տեղի է ունեցել փետրվարի 29-ին: Կինը, ով որպես դայակ էր աշխատում մայրաքաղաքի ընտանիքներից մեկում՝ դաժանորեն սպանել է 4-ամյա երեխային: