Ուզբեկստանցի դայակը՝ Գյուլչեհրա Բոբոկուլովան, որը մեղադրվում Է Մոսկվայում երեխայի դաժան սպանության մեջ, գտնվում Է Բուտիրյան հետաքննչական մեկուսարանի հիվանդանոցում՝ ուժեղացված հսկողության պայմաներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Պատիժների կատարման ֆեդերալ ծառայությ ան Մոսկվայի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մաքսիմ Զալեսովը՝ ելույթ ունենալով մամուլի ասուլիսում:

 

 

«Նա պահվում Է հիվանդանոցի պալատում, նրա նկատմամբ հսկողությունն ուժեղացված Է, բայց գործող օրենսդրության շրջանակներում: Հսկողությունն իրականացվում Է երեք ուղղությամբ՝ բժշկական, ռեժիմային (աշխատակիցների կողմից) եւ տեսահսկողություն»,-ասել Է նա:

 

 

Հանցագործության դրդապատճառները պարզվում են, բայց ՌԴ-ի Հետաքննչական կոմիտեն հայտնել Է, որ Բոբոկուլովայի շրջապատում կարող Էին հրահրողներ լինել: Ըստ ՌԻԱ Նովոստիի աղբյուրի տվյալների, դա, հնարավոր Է, նրա նախկին կենակիցն Է, որը «նրան իսլամական ծայրահեղականության գաղափարներ Է ներշնչել»: