Շինուհայր գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով կողաշրջված մեքենայի 5 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ նրանցից երեքը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել:
Օգոստոսի 24-ին՝ ժամը 10:33-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1969 թ. ծնված Մ. Ղ.) բախվել է «Lada Priora» մակնիշի պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Զ. Գ.) և կողաշրջվել:
«Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներին (5 հոգի) մարմնական վնասվածքներով տեղափոխել են Գորիսի ԲԿ, որտեղ նրանցից երեքը ստանալով առաջին բուժօգնություն դուրս են գրվել: Մ. Ղ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ ուղևոր՝ 1954 թ. ծնված Վ. Թ.-ը ստացել է գանգոսկրի սալջարդ և տեղափոխվել քաղաք Երևան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: