Այսօր ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը դեռ չմեկնարկած՝ ընդմիջվեց: Պատճառը՝ Պավել Մանուկյանին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան չտեղափոխելն է։
Պավլիկ Մանուկյանի փաստաբանը հայտնել է, որ նա վատառողջ է և գտնվում է հիվանդանոցում։
Դատավոր Մեսրոպ Մակյանը դատական նիստն ընդմիջել է 15 րոպեով։ Եթե նրան տեղափոխելն անհնարին լինի, ապա նիստը չի կայանա։