Այսօր Երեւանի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը չբավարարեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու փաստաբան Ազատ Շահբազյանի միջնորդությունը։ Պավլիկ Մանուկյանը կշարունակի մնալ անազատության մեջ։
Դատավոր Մեսրոպ Մակյանը միջնորդությունը մերժելու հիմք ներկայացրեց դատաքննության ընթացքում ի հայտ եկած հանգամանքները։
«Կան ամբաստանյալներ, ովքեր ազատության մեջ են և նրանց նկատմամբ ապօրինի ազդեցությունը դիտվում է խիստ բարձր և հավանական»,-ասաց Մակյանը։
Նշենք, որ Մանուկյանը «Սասնա ծռեր» խմբավորման պարագլուխն էր։ Նրա խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության 2 պատգամավոր։