Armlur.am-ը գրում է. 2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ՀՀ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի գործի շրջանակներում 49-ամյա Հարություն Սարիբեկյանը՝ Զիմ մականունով, իր ցուցմունքներում նշել է, որ խմբի անդամների հետ որևէ կապ չունի և ոչ մեկին չի ճանաչում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սարիբեկյանին ասել են, որ գործով անցնողներից մեկն իր անունն է նշել ցուցմունքում, և դա է եղել իրեն կալանավորելու հիմքը: Հարություն Սարիբեկյանի կինը՝ Ռուզան Հովհաննիսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ամուսինը երեկ սրտի ծակոցներ է ունեցել: «Իրեն մինչ կալանավորելը պետք է վիրահատեին, բայց չարեցին: Հիմա սրտի ծակոցներ ունի, ու մենք չենք կարողանում որևէ կերպ օգնել: Քրեակատարողական հիմնարկում միայն անալգին ու ասկոֆեն են տալիս սրտի խնդիր ունեցող մարդուն:
Մանրամասներն' այստեղ: