ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է հիշյալ քրեակատարողական հիմնարկի ղեկավարի և ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից, մասնավորապես, դատապարտյալը հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերին հիշյալ քրեակատարողական հիմնարկի պետն ու առանձին ծառայողներ վիրավորել են իրեն՝ կապված սեռական կողմնորոշման հետ, կարանտինային խցից չեն տեղափոխել պատժի կրման համար նախատեսված խուց, ապօրինի սահմանափակել են թույլատրելի հեռախոսազանգերի տևողությունը, իրեն անհիմն տեղափոխել են պատժախուց, ինչի պատճառով դիմել է ինքնավնասումների:
ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: