Այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում, վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց այն հարցին, թե արդյոք լարված հարաբերությունների մեջ է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ:

 

 

«Լարված չեն: Ընդհանրապես ոչ մի նախարարի և վարչապետի միջև լարված հարաբերություններ լինել չեն կարող: Դա միշտ հիշեք, որովհետև վարչապետը վարչապետ է, նախարարը՝ նախարար»,- ասաց Աբրահամյանը:

 

 

Ըստ Հովիկ Աբրահամյանի Գագիկ Բեգլարյանի հետ իր ունեցած հարաբերությունները նույնպես լարված չեն՝ «այդ թվում նաև պարոն Բեգլարյանի»:

 

 

Իսկ ինչ վերաբերում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ունեցած իր հարաբերություններին վարչապետն ասաց.

 

 

«Պարոն Տարոն Մարգարյանը շատ նորմալ աշխատում է և այդ խոսակցությունները, բամբասանքները պետք է ավարտվի՝ արդեն ժամանակն է»:

 

 

Հարցին, թե 2017 թվականից հետո ինքն ի վերջո որտեղ է իրեն տեսնում, վարչապետն ասաց, որ նախ պետք է ապրի մինչ 2017 թվականը, հետո կտեսնի:

 

 

«Մեր տանը անպայման, մնացած հարթակները միասին կորոշենք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: