Գառնեցիները վաղ առավոտից կրկին փակել են Գառնի-Երևան ավտոճանապարհը: Նրանք շարունակում են պահանջել չեղյալ համարել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագիրը և տեխնիկան դուրս բերել Ազատ գետի կիրճից:ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ գլխավոր մայրուղուց բացի, գառնեցիները փակել են նաև երկրորդական ճանապարհը:

 

Ճանապարհը փակել են մեքենայով, որն էլ ոստիկանները դուրս բերեցին ճանապարհից, որպեսզի գոնե այդ ճանապարհով հնարավոր լինի երթևեկություն իրականացնել: Գառնեցիները նշում են, որ սա անժամկետ նստացույց-ակցիա է, քանի դեռ իրենց պահանջները չեն բավարարվել:

 

Այդ ծրագրով նախատեսվում է Ազատ գետի ջուրը տեղափոխել Արարատի մարզի 12 գյուղ, որտեղ, գառնեցիների խոսքով, վարչապետ Հովիկ Աբրահամյանի և մի շարք այլ օլիգարխներին պատկանող այգիներն են:

 

Գառնեցիները պահանջում են Հովիկ Աբրհամայանի հրաժարականը: Նշվում  է, որ այսօր՝ ժամը 16:00-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը կլինի Գառնիում և տեղում գառնեցիների հարցերին կպատասխանի: