Քիչ առաջ ԼՈՒՐԵՐ.com-ի խմբագրություն էր զանգահարել Արարատի մարզի Արևաբույր համայնքի բնակիչներից մեկը:
Վերջինս նշեց, որ գյուղն ունի ոռոգման ջրի խնդիր:
«Ամեն անգամ ջուրը կտրում են: Ձմեռ օրով՝ ցրտին, որ կտրում էին, ասում էին՝ վթար է, հասկանում էինք, մտնում դրության մեջ: Բայց հիմա՝ ամռան շոգին, ջուր չունենք: Ամեն անգամ զանգում ենք, ասում են՝ վթար է, ասում ենք՝ լավ, ջուրը տալիս են, հաջորդ օրը նորից կտրում են: Եղել է անգամ՝ 15 օր ջուր չենք ունեցել: Զանգել ենք մարզպետարան, ջրմուղ, նույն «ավտոատվետչիկը» ոնց որ լինի, ստեղ վթար է, էնտեղ վթար է, հետո արհամարհական անջատում են հեռախոսը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գյուղը գտնվում է մեզնից 100 մետր այն կողմ, այնտեղ անգամ անասունների կարիքները Գառնու ջրով են հոգում, իսկ մենք էստեղ ոռոգման ջուր չունենք:
Հիգիենիա է վերջապես, էս ամռան 43 աստիճան ջերմաստիճանում, առանց ջուր ո՞նց կլինի»,- ասաց համայնքի բնակիչներից Սևակը:
Վերջինս նշեց նաև, որ այս պահին գյուղի բնակիչները՝ կին, երեխա, տարեցներ, դուրս են եկել գյուղի կենտրոն՝ բողոքի ակցիայի: Նրանք որոշել են փակել գյուղի ճանապարհը, քանի որ վարչապետը, եթե ոչ ամեն օր, ապա գոնե շաբաթը մեկ այդ ճանապարհով անցնում է, որ գնա իր գյուղ: