Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում այսօր տեղի ունեցավ մեկ հանդիպում:

«Միկան» ընդունեց «Գանձասար Կապանին» և առավելության հասավ 2:0 հաշվով:

Առաջին խաղակեսի վերջնամասում' 41' րոպեին Սերգեյ Շումիլինը բացեց հաշիվը, իսկ թիմի առավելությունը 62-րդ րոպեին կրկնապատկեց Գորելաշվիլին: