Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում գործում է «Մոնտեսսորի սիթի» մանկապարտեզը, որը նմանը չունեցող բացառիկ համալիր է: Այստեղ երեխաները զարգանում են իրենց բնածին հակվածություններին համապատասխան, մեթոդի կիրառմամբ՝ սկսում են աչքի ընկնել իրենց ինքնուրույնությամբ, ակտիվությամբ, աշխատանքի վրա կենտրոնացման կարողությամբ և կարգապահությամբ:


Տարեցտարի «Մոնտեսսորի սիթի» մանկապարտեզը մեր երկրում լայն տարածում է գտնում, մեծ վստահություն է ձեռք բերում ծնողների մոտ, ովքեր էլ ցանկություն են հայտնում երեխայի կյանքի համար այդքան կարևոր փուլը վստահել մոնտեսսորի մանկավարժներին:




ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է «Մոնտեսսորի սիթի» մանկապարտեզի տնօրեն Գայանե Ալեքսանյանի հետ, որը ներկայացնում ենք ստորև.


- Հայտնի է, որ «Մոնտեսսորի սիթի» մանկապարտեզը Հայաստանում միակն է, որ համալրված է վերջին սերնդի սարքավորումներով, կխնդրեմ նշեք՝ հատկապես ի՞նչ սարքավորումներ կան Ձեզ մոտ և ի՞նչ արդյունք են դրանք գրանցում.


- «Մոնտեսսորի սիթի» մանկապարտեզում կան սարքավորումներ, որոնք կանխում են վիրուսների, համաճարակների տարածումը: Դրանց արդյունավետությունն այնքանով է մեծ, որ հիմնականում օգտագործվում են ծննդատներում, հիվանդանոցներում: Մանկապարտեզը ձեռք բերեց այդ սարքերը՝ հաշվի առնելով, որ վիրուսները լայն տարածում գտան, մենք էլ կիսում էինք ծնողների մտահոգությունն այդ մասով և փորձեցինք ներդրում կատարել և լուծել այդ խնդիրը: Շարժական այդ ժամանակակից սարքերը կիրառվում են տարբեր ժամերի, տարբեր սենյակներում: Դրանք այնքան որակով են, որ օգտագործվում են երեխաների ներկայությամբ և ոչ մի կերպ չեն վնասում երեխային:

 

Նշեմ, որ բացի այս սարքավորումներից, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում երեխաների խաղալիքներին: Մեզ մոտ խաղալիքների հատուկ ընտրություն է կատարվում և նախապատվությունը տրվում է թանկարժեք ու որակյալ գույքին: Մենք չենք պատրաստվում տեղում մնալ, այլ նախատեսում ենք էլ ավելի հագեցնել մեր ունեցած գույքը:

 


- Եթե մարդիկ հնարավորություն չունեն օգտվելու «Մոնտեսսորի սիթի» մանկապարտեզի համալիր ծառայություններից, կա՞ն տարբերակներ, որոնք թույլ կտան մասամբ օգտվել ձեր կողմից որդեգրված մեթոդից:


- «Մոնտեսսորի սիթի» մանկապարտեզի ծառայությունների շարքին ավելացրել ենք խմբակային տարբերակներ: Այսինքն՝ հնարավորություն ենք տալիս մարդկանց, որոնք չեն կարողանում ամբողջ գումարը վճարել և օգտվել բոլոր ծառայություններից, գոնե օգտվեն փոքրիկ առաջարկներից: Եթե դասերի ընթացքում ներառված են ֆիթնես, նկարչություն և այլ առարկաներ, գոյություն ունի մոնտեսսորի առաջարկը, որի դեպքում երեխան մասնակցում է միայն մոնտեսսորի դասաժամին, որև տևում է 1-1.5 ժամ:

 

- Ձեր տարաբնույթ խմբակներին ավելացել է նաև “Handmade” ակումբը, կխնդրեմ մանրամասնեք, թե ի՞նչ է իրենից դա ներկայացնում:


- Այս խմբակում երեխաները ձեռքի աշխատանքով են զբաղվելու: Նոր նախագիծը կոչված է խորացնել երեխաների կրեատիվ մտածողությունը: Ուրախ խաղային ֆորմատում երեխաները կաշխատեն էկոլոգիապես մաքուր պարագաներով՝ ստեղծելով իրենց փոքրիկ «գլուխգործոցները»: Խմբակն իր մեջ ներառում է կվիլինգ, օրիգամի, պապյե-մաշե, սառը ճենապակի, աշխատանք կաշվով:
Պարապմունքներն անց են կացվելու շաբաթական 2 անգամ, 1 ժամով:

 

Սրա առավելությունն այն է, որ կարող են օգտվել ոչ միայն մանկապարտեզի տարիքի երեխաները, այլ նաև հնարավորություն ենք տվել դպրոցահասակ երեխաներին. մինչև 15-16 տարեկան ցանկացած մարդ կարող է գալ ու ներառվել խմբակում:

 


- Արդյոք ձեր մանկապարտեզում դասապատրաստում անցկացվո՞ւմ է և ի՞նչ առանձնահատկություններ կան:


- Դասապատրաստումներ գործում են բազմաթիվ դպրոցներում, բայց մեր առանձնահատկությունն այն է, որ բացի այն, որ երեխաները գալիս են իրենց տնային աշխատանքներն են կատարում, նաև հնարավորություն է տրվում երեխային օգտվել մոնտեսսորի միջավայրից, այսինքն՝ մեր մեթոդը դնում ենք դասապատրաստման մեջ, որն առանձին գումար չի հաշվվում: Ունենում են արվեստի ժամ՝ ստեղծագործությունների ուսումնասիրման, կիթառ նվագելու և այլնի համար, որոնք թույլ են տալիս երեխաներին կտրվելու ամենօրյա դասերից: Իր մեջ ներառում է նաև ֆիթնեսից օգտվելու հնարավորություն: Իմի բերելով կարող եմ ասել, որ մեզ մոտ դասապատրաստումն իր մեջ ներառում է տնային աշխատանքների կատարում, լիարժեք սննդի ապահովում, ֆիթնես-ծառայություն, մոնտեսորի մեթոդականություն, շփվելու, երաժշտություն ուսումնասիրելու հնարավորություն, ու այդ ամեն ինչը մտնում է մեկ մատչելի գնի մեջ:

 


- Իսկ ի՞նչ կարող են երեխաներն անել ամառային արձակուրդներին:


- Ամռանը բոլոր մանկապարտեզները խնդիր ունեն՝ երեխաները գնում են հանգստանալու, դատարկվում են: Մեզ մոտ ամբողջ ամառ դրսից երեխաներ են ընդունվում. մեթոդը ճանաչելով՝ տուրիստները, սփյուռքահայերն իրենց երեխաներին վստահում են մեզ: Ունենում ենք բազմալեզու երեխաներ, իսկ քանի որ մեթոդն իր մեջ շատ խոսք չի պարունակում, հիմնականում պարագաների հետ է աշխատանքը, տարբեր երկրներից երեխաները մեզ մոտ դասի են գալիս՝ գնահատելով և հարգելով մեթոդը: Կարևորում ենք այդ ամառային դպրոցները, որպեսզի տեղի երեխաները կարողանան իրենց ամառային օրերն անցկացնել մեզ մոտ, որն ավելի ժամանցային ու թեթև է լինելու:

 


- Այն ընթացքում, երբ երեխաները մանկապարտեզում են, կա՞ որոշակի զբաղմունք՝ նախատեսված ծնողների համար:


- Մենք յոգայի կազմակերպման համար հավաքագրում ենք խումբ՝ ինչպես երեխաներից բաղկացած, այնպես էլ ծնողներից: Օրինակ՝ ծնողը կարող է երեխային թողնել մեզ մոտ և այդ ընթացքում յոգայով զբաղվել: 

 

- Ի՞նչ մեթոդով են ընտրվում մանկապարտեզի մանկավարժները:


- Հուրախություն մեզ՝ մեր թիմում ներգրավվել է ևս մեկ մանկավարժ, ով դրսում վերապատրաստվեց և որակավորվեց՝ որպես մոնտեսստորի մեդոդաբանության մանկավարժ: Հայաստանում չկան մոնտեսսորի մանկավարժներ, միայն մենք ենք այդ ուղղությամբ սկսել աշխատել և մենք էլ ուղարկում ենք սովորելու, որպեսզի որակը պահպանենք: Արդեն ունենք երեք մոնտեսսորի մանկավարժ:

 

- Առաջիկայում ի՞նչ պլաններ կան՝ կապված աշխատանքների ընդլայնման և զարգացման հետ:


- Ես հանդիպումներ եմ ունեցել արտասահմանյան մոնտեսսորի կենտրոնների ղեկավարների հետ, ունենք նախնական պայմանավորվածություններ՝ համագործակցությունների սկիզբ դնելու համար: 

 

«Մոնտեսսորի սիթի» մանկապարտեզի տնօրեն Գայանե Ալեքսանյանը վստահեցնում է` իրենք երբեք կանգ չեն առնում, շարունակելու են աշխատել նույն ոգով և ուրախացնել ծնողներին նոր հետաքրքիր առաջարկներով: