RT հաղորդում է, որ ևս մի քանի ռումբ է հայտնաբերվել Բրյուսելի օդանավակայանում: Մի քանի հզոր պայթյուններ են որոտացել AmericanAir մեկնման սրահում: Ըստ ԶԼՄ-ների՝ 17 մարդ զոհվել է և ավելի քան 30-ը վիրավորվել:

 

Ականատեսները պնդում են, որ նախքան պայթյունները՝ կրակոցներ և արաբերենով բղավոցներ են լսել: Չհաստատված տեղեկության համաձայն՝ առաջին պայթյունը տեղի է ունեցել օդանավակայանի թռիչքուղու վրա:

 

Նախնական տվյալներով՝ ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել: