Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում փետրվարի 4-ի գիշերը անհայտ անձինք կրակ են բացել:

 

Այս մասին հայտնում է թուրքական haberler.com-ը:

 

Միջադեպը տեղի է ունցել Աթաթուրքի անվան օդանավակայանի գլխավոր մուտքի մոտ:

 

Միկրոավտոբուսով անհայտ անձինք, չենթարկվելով կանգ առնելու մասին ոստիկանների հրամանին, կրակ են բացել ոստիկանական մեքենայի ուղղությամբ և դիմել փախուստի:

 

Նախնական տեղեկությունների համաձայն' միկրոավտոբուսի մեջ եղել է 3 մարդ, որոնք ներկայումս հետախուզվում են թուրքական ոստիկանության կողմից: