Հայաստանի ազգային հավաքականը այսօր մարզում է անցկացնում ՀՖՖ ֆուտբոլի կենտրոն Ֆուտբոլի ակադեմայում: Հավաքականի տղաներին աջակցելու է եկել ՖԱՖ շարժումը: 

Նորանշանակ մարզիչ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին հանդիպումն է անցկացնելու: Մրցակիցը Բելառուսի ընտրանին է:

Հանդիպումը կլինի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկիի հրաժեշտի հանդիպումը: 

Հիշեցնենք, որ ընկերական հանդիպումը կկայանա մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: