Բրյուսելի օդանավակայանը, որտեղ մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն Է որոտացել, փակ կլինի մինչեւ մարտի 23-ի առավոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Բելգիայի ազգային ավիափոխադրողի՝ Brussels Airlines-ի կայքում:

 

 

«Մարտի 22-ի առավոտյան Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունների պատճառով օդանավակայանը փակվել Է մինչեւ մարտի 23-ի ժամը 6:00-ն: Այդ պատճառով այսօր բոլոր չվերթերը Բրյուսելի օդանավակայան եւ այնտեղից չեղարկված են»,- նշվում Է Brussels Airlines-ի կայքում:

 

 

Մարտի 22-ին երկու պայթյուն Է տեղի ունեցել Բրյուսելի միջազգային օդանավակայանի մեկնաթռիչքների գոտում՝ American Airlines ավիաընկերության գրանցման կանգնակի մոտ: Դրա հետեւանքով զոհվել Է, տարբեր տվյալներով՝ 10-ից մինչեւ 17 մարդ, շուրջ հարյուր հոգի վիրարավորվել Է, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: