Բրյուսելի օդանավակայանը, որի աշխատանքը դադարեցվել Էր մարտի 22-ին կատարված ահաբեկչական գործողություններից հետո, փակ կմնա նաեւ մարտի 24-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը:

 

 

Մահապարտ ահաբեկիչները երկու պայթյուններ են իրականացրել Բրյուսելի օդանավակայանում: եվս մեկ ահաբեկչություն Է տեղի ունեցել Բրյուսելի մետրոյի «Մալբեկ» կայարանում: Զոհերի թվաքանակի վերաբերյալ մինչ այժմ վերջնական տեղակատվություն չկա: Ըստ տարբեր տվյալների, զոհվել Է 31-ից մինչեւ 36 մարդ:

 

 

Ինչպես այսօր հայտնել Է Բելգիայի սոցիալական գործերի եւ առողջապահության նախարար Մագի դե Բլոկը, տուժել են 40 երկրների 260-ից ավելի քաղաքացիներ:

 

 

Ավելի վաղ վարչակազմը հայտնել Է, որ մարտի 23-ին օդանավակայանը չի վերսկսի աշխատանքը այնտեղ անցկացվող հետաքննչական միջոցառումների պատճառով:

 

 

Բրյուսելի օդային դարպասների ժամանակավոր փակման կապակցությամբ Բելգիայի խոշորագույն քաղաքներից մեկի՝ Բրյուսելից 46 կիլոմետր հարավ գտնվող Շառլեռուայի օդանավակայանի ղեկավարությունը դիմել Է ուղեւորներին՝ վաղօրոք ժամանել գրանցվելու համար: Անվտանգության միջոցներ խստացումից հետո հսկիչ կետի անցումը ավելի երկար ժամանակ կարող Է պահանջել, նախազգուշացնում Է վարչակազմը: Հենց այդ պատճառով մարտի 23-ի առավոտյան հերթեր են գոյացել Շառլեռուայի օդանավակայանում:

 

 

Ինքնաթիռների թռիչքի հետ կապված առավելագույն ուշացումը կազմել Է 45 րոպե, նշել Է օդանավակայանի ներկայացուցիչ Վինսենտ Գրասը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: