ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է Կորոնավիրուսի և ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդ հայտարարելու մասին:

 
 

Կորոնավիրուսի հետ կապված ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդները, որոնք նախատեսված էին մարտի վերջին, կտեղափոխվեն մարտի 2-ին մինչև մարտի 8-ը ներառյալ:

Նրա խոսքով, որոշումը կայացվել է խորհրդակցության արդյունքում, որին մասնակցել են վարչապետը, առողջապահության նախարարը և այլ պաշտոնյաներ։

 

«Այդ մի շաբաթը լիովին բավարար է լարվածությունը թոթափելու համար։ Հրամանը վերաբերում է դպրոցներին, քոլեջներին, ուսումնարաններին և բուհերին», – նշեց Հարությունյանը։