Ադրբեջանական մամուլում շրջանառվում է ժողովրդական դասական գրող Սամեդ Վուրղունի մասին հանգուցյալ գրող Ռաֆիկ Թաղիի հոդվածը, որում նա սուր քննադատաության է ենթարկվում Ստեփան Շահումյանին «պողպատյա սիրտ», «Կովկասի արծիվ» անվանելու համար եւ ներկայացվում որպես «անտաղանդ» ու «հայամետ» (Հոդվածը 02.06-15.06.2004 թվականին տպագրվել է "Sənət qəzeti" (Արվեստի թերթ) հրատարակությունում):

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մասնավորապես moderator.az կայքը գրում է, որ Ռաֆիկ Թաղին Ադրբեջանի խորհրդային շրջանի մեծատաղանդ ժողովրդական գրող Սամեդ Վուրղունին մեղադրել է «ադրբեջանցիներին խղճուկ աճուրդի դնելու» մեջ:

 

 

«Սամեդ Վուրղունն այն մարդկանցից էր, որոնք երկու ձեռքով քվեարկում էին ռուսական կայսրության «բաժանիր, որ տիրես» քաղաքականութան օգտին: Բանաստեղծ Սամեդն ասում էր' «Թուրքիան, թուրք ազգն օտար է»: «26-ները» պոեմում բանաստեղծը Ստեփան Շահումյանի մասին ասում էր' «կրծքում պողպատե սիրտ է բաբախում»: Վաղը' մյուս օրը ինչ՞ ենք անելու, եթե հայը մեր աչքը մտցնի մեր «ամենադասական» որդու այդ պարզամիտ կիսատողերը: Ռասուլզադեին «դավաճան» անվանած Սամեդ Վուրղունը Շահումյանին «Կովկասի արծիվ» է ասում», -Ռաֆիկ Թաղիի խոսքը մեջբերում է moderator.az-ը:

 

 

Կայքը գրում է նաեւ, որ Սամեդ Վուրղունին խստորեն քննադատել է նաեւ Ադրբեջանի ներկայիս «մեծ մտածող» Սոյլու Աթալըն: Վերջինս նրան մեղադրել է իր «կոսմոպոլիտ մտքերով ժողովրդին խաբելու», սեփական ժողովրդին «թերատության ոգի ներարկելու», «օտարների ոտքերի տակ նետելու», «պարտվողական ոգի դաստիարակելու», ադրբեջանցի մտավորականին «բթամիտ եւ սուտասան» ներկայացնելու մեջ: