Մարտի 26-ին, տեղական ժամանակով ժամը 00.11-ին (Գրինվիչի ժամանակով' մարտի 25, 20.11-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.090 և արևելյան երկայնության 43.880 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմ. գոտի, Աշոցք գյուղից 5 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ:

 

Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

 

Երկրաշարժը զգացվել է Աշոցքում 3 բալ ուժգնությամբ: