Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը տարածել էր Գեղարքունիքի մարզի ալրևելյան սահմանագծի հատվածից ևս մեկ տեսանյութ: Տեսանյութի տեղորոշումից պարզ է դառնում, որ այն արվել է Կութ գյուղից շուրջ 6կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին: Այս մասին տեղեկացնում է Ռազմինֆո մասնագիտացված կայքի ֆեյսբուքյան էջը։
«Կոորդինատները՝
40.18924486527808, 45.96873917393403
Այս հատվածում Գեղարքունիքի մարզի և Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանի սահմանագիծը անցնում է բարձունքների գագաթներով, ադրբեջանական կողմը զբաղեցրել է հենց գագաթային մասը՝ առաջինը ապահովելով իր ներկայությունը այս հատվածում:
Եթե հայկական կողմն առաջինը քայլեր աներ բարձունքը զբաղեցնելու համար, ապա այսօր այն կլիներ մեր և ոչ թե ադրբեջանցիների վերահսկողության տակ»։