«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը, որը անցած տարվա նոյեմբերի 25-ին վնասազերծված «հանցախմբի» գործը քննող քննչական խմբի ղեկավարն է, երեկ հայտարարեց, թե իրենք գործով անցնող բոլոր մարդկանց շրջանակը պարզել են: Ըստ այդմ, մեղադրանք է առաջադրվել 33 անձանց, որոնցից մեկը հենց խմբին ֆինանսավորողն է: Համբարձումյանը, սակայն, չցանկացավ ասել, թե տվյալ անձը ով է:

 

Նշեց միայն, որ խմբին նա տրամադրել է մոտ 65 հազար դոլար գումար և որ նա ՀՀ քաղաքացի է, բնակվել և գործել է Հայաստանում: Ըստ նրա՝ «հանցախումը» պլանավորել է Հայաստանում զինված հեղաշրջում իրականացնել և այդ նպատակով սկսել է պատրաստվել դեռևս անցած տարվա մայիսից:

 

Վերը նշված գումարը Հայաստանի համար բավականին լուրջ թիվ է, ուստի, ակնհայտ է, որ նման գումարը նույնիսկ միջին մակարդակի գործարարը չէր կարող հատկացնել ինչ-որ «ռոմանտիկների»: Ուստի իրական են դառնում «օդում կախված լուրերն» այն մասին, որ ֆինանսավորողը, այնուամենայնիվ, հենց Սերժ Սարգսյանի հովանավորյալներից է»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: