ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնաթողությունից հետո օգոստոսի 19-ին, ժամը 12:00-ին հրավիրում է իր առաջին մամուլի ասուլիսը: Ասուլիսի թեման 2016 թվականի Ապրիլյան պատերազմն է: Ասուլիսը տեղի կունենա բացօթյա կանաչ տարածքում: Նախագահի գրասենյակից տեղեկացրին նաև, որ ասուլիսի օրը սպասվում են հետաքրքիր բացահայտումներ:
Ժամանակին մեծ ասուլիսի փորձ էր արել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: 2018 թվականին նա ևս պլանավորել էր մամուլի ասուլիսով հանդես գալ, ինչը, սակայն, ձախողվեց ակտիվիստների պատճառով: Վերջիններս, բոյկոտելով այն, ներս խուժեցին մամուլի ասուլիսի վայրը և տապալեցին այն: Ասուլիսը տապալած ակտիվիստների հաղորդագրությունը մեկն էր. «Չենք ուզում լսել այն ստերը, որ ասվելու է, քանի որ միանշանակ մարտի մեկի գործով մեղավորը Քոչարյանն է»:
Արդյոք Սերժ Սարգսյանի ասուլիսին կվիճակվի նույն դատավճիռը, ինչ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին: Արդյոք ակտիվիստները թույլ կտա՞ն Սերժ Սարգսյանին խոսել, թե նրան ևս կխանգարեն, դժվար է ասել, սակայն այն, որ հանրությունը սպասում է նրա խոստման կատարմանը, հաստատ է:
Մի բան ևս հաստատ է, այս փուլում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունից դժգոհող քաղաքացիների թիվը մեծացել է, հնարավոր է և Սերժ Սարգսյանի խոսքը ազդեցիկ լինի, ինչը դժվար դուրեկան լինի Փաշինյանի համար: Այնպես որ, մեծ է հավանականությունը, որ կփորձեն լռեցնել նաև Սերժ Սարգսյանին: