Ինչպես հայտնում է Интерфакс-Украина-ն, Կիևում կարող են տեղի ունենալ այնպիսի ընդհարումներ և սադրանքներ, ինչպիսիք գրանցվեցին Դոնեցկում և Խարկովում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին զորքերի փոխնախարար Սերգեյ Յարովոյը:

 

«Այժմ կան բազմաթիվ տեղեկություններ Դոնեցկում և Խարկովում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները հրահրող գործոնների և անձանց մասին: Կան նաև տեղեկություններ, որ նմանատիպ խռովություններ կարող են «կազմակերպվել» նաև Կիևում»,-ասել է նա լրագրողներին:

 

Նա նաև ընդգծել է, որ ոստիկանությունը փորձում է ադեկվատ արձագանք տալ տեղի ունեցածին:

 

«Մենք պետք է գտնենք հարձակումներն ու խռովությունները հրահրող հիմնական ուղղությունը, կենտրոնանալ, հավաքել բոլոր ուժերը, որպեսզի կանխվի և խուսափվի արյունահեղությունից, որը, ցավոք սրտի, շարունակվում է Ուկրաինայում»,-ասել է փոխնախարարը: