Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում կարող է չառաջադրվել միայն մի պայմանում, եթե լինի հանրային ճնշում: Այս մասին հայտարարել է «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ Երևանի Ազատության հրապարակում քաղակտիվիստների հետ հանդիպման ժամանակ:
«Իրավիճակ է զարգանում, երբ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու է առաջադրում Սերժ Սարգսյանին: Ես կարծում եմ, որ դա կարող է տեղի չունենալ միայն մի պայմանում, երբ լինի հանրային ճնշում: Հանրությունը պետք է իր կարծիքն արտահայտի եւ կարծում եմ, որ էն քաղաքական ուժը, որը նաեւ ընտրությունների արդյունքներով որոշակի առաջնորդական դիրք է ունեցել, այդ հնարավորությունը կարող է տալ: Մենք մեր կուսակցությունում կքննարկենք եւ բոլոր հարցերի պատասխանը կտանք»,-ասել է նա: