Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան ժամը տասից իր թիմակիցների հետ գտնվում է Ֆրանսիայի հրապարակում։ Պատգամավորը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ  պատրաստվում են կատարել այն, ինչի մասին հայտարարվել է, և Սերժ Սարգսյանը չպետք է այս երկրում իշխանություն ունենա։

 

Փաշինյանն, ադրադառնալով գիշերվա անկարգություններին, հայտնեց, որ դա Սերժ Սարգսյանի սցենարն է՝ ոստիկանության ռեժիսորությամբ։

Նշենք, որ այս պահին ցուցարարներն սկսել են իրենց անհնազանդության երթը։ Նա հորդորեց կրկին անել նույն գործողությունները՝ փակել բոլոր հնարավոր փողոցները, մայրուղիները, գրավել գերատեսչական շենքեր ու շինություններ: