Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կտրուկ սրման մասին, գրում է Вести.Ru-n:
Նշվում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ադրբեջանը ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը սկսել է ակտիվ հարձակողական գործողություններ սկսել շփման գծում՝ ընդգծելով, որ հակառակորդն օգտագործում է ծանր հրետանի և ավիացիա:
Հայաստանը հայտարարել է, որ գնդակոծվել է շփման գծի ողջ երկայնքը: Գնդակոծության են ենթարկվել նաև բնակելի թաղամասերը:
«Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը իրավիճակի վրա ու ակնկալում է անհապաղ միջամտություն՝ լայնամասշտաբ ռազմական գործողություններից խուսափելու համար»,- հայտարարել են ՀՀ ՊՆ-ից:
Հաղորդվում է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հայտարարել է իր զորամասերի ուղղությամբ հասցված բազմաթիվ հրետանային հարվածների մասին:
Նշվում է, որ հարվածների հետևանքով սպանվել է 12-ամյա մի երեխա՝ Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: