Ադրբեջանական haqqin.az կայքն այսօր անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ շփման գծում կրակը դադարեցնելու վերաբերյալ կոչին:
Կայքը, հիշեցնելով, թե ինչ է տեղի ունեցել, ընդունել է, որ հենց ադրբեջանական կողմն է նախահարձակ եղել:
«Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինվորականներն ապրիլի 2-ին հարձակում են սկսել ղարաբաղյան հակամարտության գոտու մի շարք ուղղություններով՝ կիրառելով ավիացիոն միջոցներ և հրետանի»,- նշել է կայքը: