Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի շրջանակում այսօր տեղի ունեցած երկրորդ խաղում առաջատար «Ալաշկերտը» տնային խաղում 2:1 հաշվով առավելության հասավ «Միկայի» նկատմամբ:
4-րդ րոպեին իր թիմին առաջ մղեց Արտակ Գրիգորյանը: 12-րդ րոպեին, սակայն, Հեբերն Արթուր Եդիգարյանի փոխանցումից հետո մրցաշրջանում խփեց իր 13-րդ գոլը: Հյուրերը կարողացան հաշիվը կրճատել միայն 49-րդ րոպեին: Գոլը խփեց Կպեիան:
Այս հանդիպումից հետո «Ալաշկերտը» վաստակեց 41 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: