Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հեռախոսազրույցում մանրամասն քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այդ մասին հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:
Լուկաշենկոն մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Բելառուսի նախագահը հակամարտության կողմերին երկխոսության կոչ է արել և ցավակցություն հայտնել մարդկային կորուստների առնչությամբ, որոնց թվում են ինչպես զինծառայողներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ:
Բելառուսի նախագահը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: