Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի սահմանի ողջ երկայնքով ծավալված գործողություններին, իր խորը մտահոգությունն է հայտնել Արցախում տեղի ունեցող միջադեպերի կապակցությամբ: Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությունում:

 

Օլանդը կողմերին կոչ է արել «առավելագույն զսպվածություն» ցուցաբերել, ինչպես նաև «անհապաղ, համընդհանուր և տևական ժամանակով հարգել զինադադարի ռեժիմը»:

 

Հաղորդագրության համաձայն՝ Ֆրանսուա Օլանդը, ով Հայաստանի և Ադրեջանի նախագահներին ընդունել էր 2014թ., վերահաստատել է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։