Այսօր Ազգային ժողովի քառօրյային ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ճիշտ ժամանակն է, որպեսզի Ազգային ժողովը քառօրյայի օրակարգի մեջ ընդգրկի Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղը ճանաչելու հարցը:

 

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց, որ կիսում է պատգամավորի մտահոգությունը և հավելեց, որ Սերժ Սարգսյանն օրեր առաջ հրավիրած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է աշխատել ԼՂՀ-ի հետ ռազմական օգնության պայմանագրի շուրջ:

 

«Հիմա աշխատանքները գնում են այդ ուղղությամբ և երբ աշխատանքն ավարտվի և ստորագրությունը լինի, մենք կքննարկենք Ազգային ժողովում նաև այդ հարցը: Ամեն ինչ հերթով»,- եզրափակեց Շարմազանովը: