Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների վարման հետևանքով կողմերի կորուստները հետևյալն են:

 

 

Հակառակորդի կորուստներ. տեխնիկա' 18 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 6 անօդաչու սարք, 1 ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: ԼՂՀ ՊԲ-ի հրամանատարության գնահատմամբ՝ հակառակորդի զոհերի թիվը 300-ից ավելի է: Վիրավորների թիվը ճշգրտման ենթակա է:

 

 

Հայկական կողմի կորւոստներ. տեխնիկա' 7 տանկ: Անձնակազմի կորուսներ' 20 զոհ, 6-ը սպաներ և ենթասաներ են, 72 վիրավոր՝ 8-ը սպաներ և ենթասպաներ են: Քաղաքացիական անձանց զոհերի թիվը 4-ն է, նրանցից մեկը երեխա է:

 

 

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս տեղեկությունները Ստեփանակերտում ստեղծված օպերատիվ տեղեկացման կենտրոնում տեղի ունեցած ասուլիսին հրապարակել է ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանն' ընդգծելով, որ ՊԲ ստորաբաժանումները մարտունակ են և ի վիճակի են իրենց առջև դրված խնդիրներն իրականացնել:

 

 

Ինչ վերաբերում է տարածքներին, Վիկտոր Առստամյանը նշեց, որ հակառակորդի մխրճման խորությունը կազմում է 200-300 մետր և այդ խորության վրա բնակավայրեր չկան: Ներկայում Կազախլար-Նյուզգեր ուղղությամբ հակառակորդի վերահսկողության տակ է գտնվում 5 մարտական դիրք, Թալիշ-Մատաղի-Թափկարակոյունլու ուղղությամբ' 3 դիրք:

 

 

«Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը հակառակորդը զրահատեխնիկայի կիրառմամբ հարձակվողական գործողություններ է ձեռնարկել նոր՝ Հորադիզ- Նյուզգեր եւ Կազյան-Շուրաբադ ուղղություններով: Հրետակոծության են ենթարկվել Պաշտպանության բանակի ստորաբաժանումները, ինչպես նաև Մարտակերտ և Թալիշ բնակավայրերը: Նոր ուղղություներով հարձակման փորձերը կասեցվել են: Օրվա ընթացքում Կազախլար- Նյուզգեր, Թափկարակոյունլու-Թալիշ ուղղություններով մարտերը շարունակվել են: Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը զրահատեխնիկայի կիրառմամբ հակառակորդը նոր գործողություններ է նախա ձեռնել: Հակառակորդի հարձակման փորձերը կասեցվել են: Օրվա ընթացքում մարտերը շարունակվել են»,-ասել է Վիկտոր Առստամյանը:

 

 

Նա տեղեկացրել է, որ հակառակորդը, կորցնելով նախաձեռնությունը, առաջին անգամ կրակ է արձակել «ՏՕՍ» համակարգից , որը արդյունք չի ունեցել: Հակառակորդը փորձել է կիրառել անօդաչու թռչող սարք, որը ՊԲ-ի կողմից խոցվել է: Ընդհանուր առմամբ մարտական գործողություների ընթացում հետախուզական կրակային խոցման նպատակով հակառակորդը լայնորեն կիրառում է անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը ՊԲ ստորաբաժանումների կողմից խոցվել է: