Հայկական կողմի կորուստները ապրիլի 5-ի դությամբ կազմել են 14 տանկ, 4 հետևակի մարտական մեքենա (ԲՄՊ)։ Այդ մասին ԼՂՀ ՊԲ օպերատիվ վարչության պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը տեղեկացրեց Արցախում գործող օպերատիվ տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Հայկական կողմի մարդկային կորուստների թիվը կազմել է 29, որոնցից 7 սպաներ են: «Վիրավորների թիվը կազմում է 101, որոնցից 20-ը սպաներ և ենթասպաներ են, իսկ 81-ը սերժանտներ, շարքայիններ և պայմանագրային զինծառայողներ են: Անհայտ կորածները թիվը կազմում է 28»,- ասել է Առուստամյանը:
Միաժամանակ, նա տեղեկացրեց, որ հակառակորդը կորցրել է 24 տանկ, իսկ մարդկային կորուստները շատ ավելի են: Ասուլիսի ընթացքում ներկայացվեցին հակառակորդի տարածքում բնակվող երկու բնակիչների հեռախոսազրույցի ռադիոազդանշանները, որում սահմանին ապրող կինը պատմում էր, թե ինչպես են մեկ գիշերվա ընթացքում միանգամից 2000 վիրավորվածներ տարել հիվանդանոց, նրանցից որոշներին շտապօգնության ուղղաթիռներով են տեղափոխել: Կինը պատմում էր նաև, որ Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես 1000-ից մեկ զոհի մասին է տեղեկացնում հանրությանը. սահմանամերձ գյուղերի բոլոր բուժհիմնակներն էլ «լցված» են վիրավոր զինծառայողներով: