Ադրբեջանը հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերն Արցախում հետախուզադիվերսիոն հարձակում է կազմակերպել, սակայն հայկական զինուժի ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղել դիվերսիան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' լրագրողների հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ հայկական կողմը դիվերսիան հետ մղելիս տվել է 1 զոհ, 2 վիրավոր: Ներկայում հայկական զինուժի ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակն առաջնագծում:

 

Ադրբեջանական ստորաբաժանումները հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը կրակել են նաև ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի ուղղությամբ: «Բարեբախտաբար, հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի, հակառակորդն ունի վիրավորներ, որոնց մասին ոչինչ ասել չենք կարող»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հովհաննիսյանը: