Միացյալ Նահանգները պետք է միջոցներ ձեռնարկի Մոսուլ (Իրաք) եւ Ռաքա (Սիրիա) քաղաքները «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից ազատագրելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

 

 

Պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպումից հետո ԱՄՆ-ի նախագահը լրագրողներին ասել է, որ նրա հետ քննարկել է այն հարցը, թե Պենտագոնն ինչպես պետք է հակազդի «գլոբալ մարտահրավերներին, ներառյալ ԻՊ-ն»:

 

 

 

Օբամայի խոսքով՝ Վաշինգտոնն «այլեւս հանդուրժողություն չի ցուցաբերելու» այն բանի նկատմամբ, որ ԻՊ-ն վերահսկում է Մոսուլը եւ Ռաքան: Նա նշել է, որ ԱՄՆ-ը «գերակա խնդիր» է համարում այդ բնակավայրերի ազատագրումը եւ ԻՊ-ի նկատմամբ հաղթանակը հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: