Ֆրանսիան առաջնահերթ խնդիր է համարում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների դադարեցումը: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որի ընթացքում ընդգծել է, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակն ու վերադառնալ բանակցային սեղանի շուրջ:
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Ֆրանսիան իր գործընկերների՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ մշտական կապի մեջ է կողմերի հետ: Ֆրանսիան անում է հնարավոր ամեն ինչ՝ վերականգնելու կողմերի միջեւ երկխոսությունն ու քաղաքական գործընթացը»,-ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: