Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն արդեն ժամանել է Թուրքիայի Սամսուն քաղաք, որտեղ տեղի է ունենալու Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարը:
Սամսունում մեր պատվիրակությանը հսկում է անվտանգության 2 աշխատակից, ովքեր որոշակի առարկություններ են ունեցել մեր մարզիկների մարզահագուստի հետ կապված, քանի որ դրանց վրա գրված է Armenian Boxing Team:
Վաղը տեղի կունենա մրցաշարի վիճակահանությունն ու կշռման արարողությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Սամսուն է մեկնել 10 մարզիկով: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը: