Վլադիմիր Պուտինի Ռուսաստանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի Թուրքիայի մասին ասված է, որ իրենք ավելի շատ խաղաղությունից են վախենում, քան պատերազմից: Հետևաբար, այս օրերին բուռն քննարկումներ են ընթանում այն մասին, թե ով է նրանց երկուսից հրահրել մարտական գործողությունները, որոնք Կովկասում սկսվել են շաբաթվա վերջում: Այդ մասին «Berlingske» թերթում գրում է Աննա Լիբակը:
Նա նշում է, որ զինադադարը պահպանվում էր 1994 թ.-ից, և, չնայած թշնամանքի և կողմերի միջև ամենօրյա փոխհրաձգության, այդ բոլոր տարիների ընթացքում ոչ մի անգամ չենք տեսել այդպիսի մասշտաբների պայքար, ինչպես հիմա: Դա կարծես ավելի մեծ պատերազմի նախերգանք է, և ըստ թուրքական ու ռուսական ԶԼՄ-ների, դիրիժորական փայտիկով Պուտինը կամ Էրդողանն է թափահարում:
Նոր առանձնահատկությունն այստեղ նրանց միջև առկա վեճն է: Եվ քանի որ Պուտինն աջակցում է հայերին, իսկ Էրդողանը՝ ադրբեջանցիներին, պարզ է, որ նրանք կարող են օգտագործել այս հակամարտությունը՝ հակառակ կողմին դաս տալու համար:
Խոսելով Պուտինի մասին՝ նա նոր «հեռուստատեսային» պատերազմի պակասն ունի: Քննադատների կարծիքով՝ նա օգտագործում է պատերազմը, որպեսզի շեղի մարդկանց ուշադրությունը Ռուսաստանում տիրող տնտեսական ճգնաժամից:
Ամենահարմար տարբերակը Լեռնային Ղարաբաղն է. այստեղ գլխավոր մրցակիցն Էրդողանն ու Թուրքիան կլինեն, որը վերջին տարիներին Ադրբեջանին միանշանակ աջակցության մասին է հայտարարում:
Մեգալոմանիայով տառապող Էրդողանը կարող է փորձել մոբիլիզացնել ՆԱՏՕ-ին: Սակայն ՆԱՏՕ-ն բացարձակապես կհրաժարվի միջամտելուց, քանի որ դա կվնասի դաշինքի հեղինակությանը:
Խոշոր պատերազմի վախը՝ տնտեսապես նույնպես կարող է ձեռնտու լինել Ռուսաստանին, որը մեծ թվով զենք է վաճառում Հայաստանին և Ադրբեջանին:
Բայց Էրդողանն իսկապես կարող է դիտարկվել որպես հակամարտությունը հրահրած մարդ:
Նա իսկապես իսկապես որոշել է ստիպել Ռուսաստանին նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ համոզելով Ադրբեջանին հարձակվել Լեռնային Ղարաբաղի վրա՝ Ռուսաստանի դաշնակցի: Նա անկեղծորեն մտահոգված է, որ Ռուսաստանը վերջերս ժամանակակից մարտական ինքնաթիռներ և ուղղաթիռներ է տեղակայել Հայաստանում իր Էրեբունիի ռազմակայանում, Թուրքիայի հետ սահմանի պարեկային վերահսկողության համար, որը բազայից ընդամենը տաս կիլոմետր հեռավորության վրա է գտնվում:
Եվ եթե այս ամենը հենց այդպես լինի, ապա Էրդողանի համար ընդհանրապես դժվար չի եղել համոզել Ադրբեջանի նախագահին հարձակում գործել, քանի որ Ադրբեջանում՝ պայմանավորված նավթի ցածր գներով, սկսվել է տնտեսական ճգնաժամ զարգանալ, իսկ բռնապետ նախագահ Իլհամ Ալիևը պետք է բարելավեր իր իմիջը:
Քննադատների մեծ մասն այն կարծիքին է, որ ոչ Պուտինը, ոչ էլ Էրդողանը շահագրգռված չեն լայնածավալ պատերազմով: Հնարավորություններ է բացում ոչ թե պատերազմը, այլ դրա սպառնալիքը: Եվ դա ինքնին բավականին վտանգավոր է: Կովկասում միշտ էլ ավելի հեշտ է եղել խոշոր հրդեհ բռնկել, քան հանգցնել այն, եզրափակել է հոդվածագիրը: