Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում վերջին զարգացումների, մասնավորապես թուրքական զինուժի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության մասին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Էրդողանը Պուտինին ասել է, որ իրենց կողմից իրականացվող գործողությունը նպատակ է հետապնդում ոչնչացնել Աֆրինում քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD), ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներին: Նա ընդգծել է, թե «Ձիթենու ճյուղ» շարժումը երաշխավորում է Թուրքիայի ազգային անվտանգությունը:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Սոչիում սիրիական ճգնաժամի հարցով բանակցությունների և Սիրիայում իրադրությունը քաղաքական ճանապարհով հարթելու անհրաժեշտության վերաբերյալ: