«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ: Այդ մասին տեղեկացրել է Sabah թերթը:

Զրուցակիցները քննարկել են թուրքական զինված ուժերի կողմից Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին շրջանում «Ձիթենու ճյուղ» օպերացիայի ընթացքը: Էրդողանը վստահեցրել է Մեյին, որ տվյալ օպերացիան «ուղղված է բացառապես Քրդական աշխատավորական կուսակցության ահաբեկիչների և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ»:

 

Թուրքիայի ԶՈՒ-ի գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել է Աֆրինում «Ձիթենու ճյուղ» օպերացիայի մասին, որտեղ ապրում են 1,5 մլն քուրդ և Սիրիայի այլ շրջանների փախստականներ: