ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ապրիլի 17-ին ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպական ու Եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնին:
«Զրուցակցիս հետ բարձր ենք գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան՝ փաստելով վերջին շրջանում առավել ակտիվացած փոխայցերը:
Քննարկել ենք հայ-ամերիկյան համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը և մի շարք ոլորտներում համագործակցության հնարավոր հեռանկարները:
Կարևորել ենք հայ-ամերիկյան փոխգործակցության հետագա ամրապնդումը, նաև տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման համատեքստում»,-գրել է նա: