ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտում ԵՄ-ի կողմից իրականացվող ծրագրերը, մասնավորապես, Տեմպուս և Էրազմուս+ ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր: Նախարարը կարևորել է հայաստանյան կողմի ամբողջական մասնակցությունն այդ ծրագրերին' ընդգծելով նախարարության ակտիվ ընդգրկվածության անհրաժեշտությունը:

 

Նախարար Արմեն Աշոտյանը և դեսպան Տրայան Հրիսթեան քննարկել են նաև նոր ծրագրերին առնչվող կառուցվածքային և բովանդակային մի շարք հարցեր: