Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երեքշաբթի երեկոյան բանակցություններ են վարել Նյու Յորքում՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակին: Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Ինչպես հաղորդում է պաշտոնական Թբիլիսին, երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են նաեւ Ադրբեջանի կողմից 15 հայ ռազմագերիների Հայաստան տեղափոխմանը' ականապատ դաշտերի քարտեզների դիմաց: Ինչպես ընդգծվել է հաղորդագրության մեջ, Ղարիբաշվիլին և Էրդողանը նշել են, որ տեղի ունեցած փոխանակումը «լավ հիմք է հարևանների միջև համագործակցության համար»:

«Վրաստանի ամենակարևոր նպատակը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումն է: Մեր երկիրը պատրաստ է կատարել իր խաղաղապահ գործառույթը' Կովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության ապահովման համար»,-ասել է Վրաստանի վարչապետը' դիմելով Էրդողանին: